www.tert.am Ադրբեջանի կառավարությունը մտադիր է Հարավային Կորեայից 3 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ժամանակակից սպառազինություն գնել, հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ կորեական Hankook İlbo-ին հղումով:

Տեխնիկա մատակարարելու վերաբերյալ նախնական բանակցություններն արդեն սկսվել են, սակայն Հարավային Կորեայի իշխանությունները գործարքը կատարելու համաձայնություն դեռևս չեն տվել։ Կորեական կառավարությունն անհանգստանում է, որ ռազմական տեխնիկայի մատակարարումը կարող է խախտել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։

Թե հատկապես երբ կարող է ստորագրվել պայմանագիրը, դեռ հայտնի չէ, հայտնում է Лента-ն։ Նախկինում հաղորդվում էր, որ Ադրբեջանը և Հարավային Կորեան կարող են ռազմատեխնիկական համագործակցության մասին հուշագիր ստորագրել։ Շնորհիվ այդ պայմանագրի՝ կողմերը կարող են փոխանակվել ռազմական և, հնարավոր է, սպառազինությունների մշակման ոլորտում որոշ տեխնիկական փորձով։