Լուիզիանայում քննություն է ընթանում 90-ամյա կնոջ սպանության գործով: Նա խնամակալուհի էր աշխատում 8-ամյա մի տղայի մոտ, ով շատ էր սիրում տեսախաղեր: Հերթական անգամ սիրելի «Grand Theft Auto IV» խաղալիքով մի կուշտ խաղալուց հետո երեխան մտնում է հյուրասենյակ և կրակում իր ծեր խնամակալուհու գլխին: Այդ պահին կինը հեռուստացույց էր նայում: Ոստիկաններին տղան հայտարարել է, որ ծեր կնոջն սպանել է պատահականորեն, երբ խաղում էր հրազենի հետ: Սակայն հետաքննությունը պարզել է, որ սպանությունը կատարվել է գիտակցաբար և սառնասրտորեն: «smi.ru» կայքի փոխանցմամբ այս մասին հաղորդում է «РИА новости»-ին: Տղան կրակել է մի քանի անգամ, որոնցից մեկը դիպել է կնոջ գլխին: Երեխան հիմա ծնողների մոտ է: Լուիզիանայի նահանգի օրենքներով՝ տղային չի կարելի դատել, քանի որ դեռ չի լրացել նրա 10 տարին: Միայն այդ տարիքը լրանալուց հետո է նահանգում գործում քրեական պատասխանատվությունը: Նշվում է, որ ԱՄՆ-ի տարածքում «Grand Theft Auto IV» խաղը խաղալու համար սահմանված է տարիքային ցենզ և նախատեսված է 17-ից բարձր տարիք ունեցողների համար: Սրա հետ միասին՝ հարևանները չեն հասկանում, թե ինչպե՞ս է 90-ամյա ծեր կնոջ տանը հայտնվել հրազենը և ինչ եղանակով է երեխան կարողացել այն իր ձեռք գցել: