Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ահմեթ Դավութօղլուն պայմանավորվել են միջգերատեսչական հետագա խորհրդակցություններ անցկացնելու շուրջ՝ կապված նախորդ շաբաթ Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

Այս մասին նշված է Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին ստացված տեղեկատվության կապակցությամբ: Նրանք կարևորել են ՄԱԿ-ի փորձագետների կողմից բոլոր հանգամանքների մանրակրկիտ ու օբյեկտիվ հետաքննությունը: