Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Գորիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 20-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 13:30-ի սահմաններում 58-ամյա Սաշիկ Ղազարյանը իր կողմից վարած Nissan Patrol մակնիշի 51 ՕՕ 013 համարանիշի ավտոմեքենայով Տաթև գյուղից դեպի Սվարանց գյուղ տանող ճանապարհին շրջադարձ կատարելու ժամանակ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել Տաթևի եկեղեցի տանող հետիոտնային ճանապարհի վրա ու վրաեթրի ենթարկել 67-ամյա Ֆրանկա Մակկիին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Երեկ՝ օգոսոստի 26-ին, Ս. Մակկիինը, ով Իտալիայի հանրապետության քաղաքացի էր, «Էրեբունի» ԲԿ-ում մահացել է:

Մանրամասն՝ այստեղ: