Tert.am - ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը երեկ հանդիպելով ոստիկանության կրթահամալիրի քոլեջի առաջին շրջանավարտների հետ, նրանց հորդորել է քաղաքականապես գրագետ լինել, իմանալ քաղաքական հոգեբանությունը, բայց երբեք չզբաղվել քաղաքականությամբ. ոստիկանությունը վեր է քաղաքականությունից:

«Դուք պետք է հասկանաք, որ գոյություն ունեն քաղաքական տեխնոլոգիաներ, որի ակունքում ընկած է կոնֆլիկտ ոստիկանության հետ, որովհետև շփման առաջին պլանում ոստիկանի հետ շփումն է. էդտեղից ՝անվստահություն ոստիկանության նկատմամբ և դառը ու վատ փորձություններ»,- անդրադառնալով Կոմիտաս 5 հասցեի իրադարձություններին՝ նշեց Վլադմիր Գասպարյանը:

ՀՀ ոստիկանության պետն, անդրադառնալով ոստիկանի կոչմանը և ոստիկանական աշխատանքի սկզբունքներին, նշել է, որ ոստիկանությունը բոլորի ոստիկանությունն է և ավելացրել.«Մենք մարդիկ ենք, որ պահպանում ենք օրենքը, մեր մասնագիտությունը մարդասեր լինենք, ավազակի, սրիկայի ու հանցագործի հետ շփվելով, չկորցնե՛նք մեր մարդկային որակները, որովհետև արհավիրք կդառնա այդ ոստիկանի գործունեությունը»: