Tert.am - ԱՄՆ-ի իշխանությունները որոշել են ռազմական գործողություն սկսել Սիրիայի դեմ, հայտնում է Agence France-Presse-ը' այս հաղորդագրությանը կից «official» մակագրությամբ, ըստ որի՝ այս տեղեկությունը փոխանցել է ոմն պաշտոնյա:

Դա կլինի միակողմանի հարձակում:
Նույն առիթով լիբանանյան Daily Star-ը հայտնում է, որ խոսքը բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի մասին է, ով խոսել է իր անունը չհրապարակելու պահանջով: Ըստ աղբյուրի՝ նա ասել է, որ ԱՄՆ-ն որոշել է, սակայն այժմ բանակցում է նաև գործընկերների հետ, քանի որ «որևէ ռազմական գործողություն միակողմանի չի լինի»:

Time-ը փոխանցում է Իրանի հայտարարությունը, ըստ որի՝ Իսրայելը կդառնա Սիրիայի դեմ հարձակման առաջին զոհը:
Իսկ Սաուդյան Արաբիան պատրաստության է բերել իր զորքերը:

Միաժամանակ ՄԱԿ-ը հաղորդագրություն է տարածել՝ ուղերձով, թե խաղաղությանն ու դիվանագիտությանը պետք է հնարավորություն տրվի Սիրիայում: