Galatv.am - Բարաք Օբաման դեռեւս որոշում չի կայացրել Սիրիայում պատերազմական գործողություններ սկսելու վերաբերյալ: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը անձամբ հայտարարել է ամերիկյան PBS հեռուստաալիքի լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ: Ըստ նախագահի, ԱՄՆ-ի ուժային գործողությունները չեն կարող լուծել երկրի բոլոր խնդիրները, սակայն արևմտյան տերությունների պատրաստակամությունը ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ պետք է ծառայի որպես նախազգուշական ահազանգ սիրիական իշխանություներին:

Օբաման նշել է,որ պաշտոնական Վաշինգտոնը մյուս երկրների հետ համատեղ, ներառյալ Ռուսաստանի, պատրաստ է լուծել հարցը խաղաղ ճանապարհով: Այսօր Սպիտակ տան ներկայացուցիչը պետք է տեղեկացնի ամերիկյան սենատին՝ Սիրիայի նկատմամբ հավանական գործողություններ սկսելու վերաբերյալ:

Հավելենք, որ երեկ ՄԱԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի փակ քննարկում: Այնտեղ քննարկվել է Մեծ Բրիտանիայի կողմից կազմած բանաձևը: Այն նախատեսում է զինված միջամտության թույլտվություն, որը նպատակ ունի պաշտպանելու Սիրիայի քաղաքացիական հասարակությանը:

Մանրամասները՝ այստեղ: