Shsmahsyan.com- Կառավարության շենք մտնելու պահին, մի խումբ ուսանողներ, ովքեր այսօր' օգոստոսի 29-ին, իրենց բողոքի ակցիան էին անցկացնում՝ կապված ուսանողական վարձավճարների թանկացման դեմ, Ա. Աշոտյանին հանձնեցին նամակ, որով ուսանողները նախարարից պահանջում են հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, դադարեցնել վարձավճարների բարձրացումը, մինչև Կառավարության կողմից խոստացված սոցիալական փաթեթների զեղչային նոր համակարգի կիրառումը:

Ակցիայի մասնակիցները Աշոտյանին խնդրեցին հանդես գալ հայտարարությամբ, որ հաշվի առնելով շատ ուսանողների սոցիալական ծանր պայմանները, բուհերը հնարավորություն տան 1-ին կուրսի ուսանողներին մինչև սեպտեմբերի 6-ը սահմանված ժամկետը չեղյալ համարել, հրամանագրել բոլորին և կազմել պայմանագիր-ժամանակացույց՝ ուսումնական տարվա ընթացքւմ ամսեամիս ուսումնական վարձերը մուծելու մասին:

Աշոտյանը ուսանողներին հայտարարեց, որ կարող են հետևել Կառավարության այսօրվա նիստին, «Ձեզ համար հետաքրքիր կլինի»:

Մանրամասները՝ այստեղ: