Ստավրոպոլի երկրամասի դումայի պատգամավոր Անտոն Դուբրովսկին, ով կասկածվում է անչափահասի նկատմամբ սեռական բնույթի ստիպողական գործողություններ կատարելու մեջ, հայտնվել է հիվանդանոցում իր դեմ հետախուզում հայտարարելու նախօրեին, հաղորդում է «РИА Новости» -ն: ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանի քննչական վարչության ներկայացուցչի խոսքերով օգոստոսի 27-ին քննիչները նրա նկատմամբ հայտարարել են հետախուզում, քանի որ չէին կարողանում նրան գտնել և կապ հաստատել՝ հարցաքննություն անցկացնելու նպատակով: Նրա մայրը հայտարարել էր, որ ինքը չգիտի, թե որտեղ է գտնվում իր որդին: Օգոստոսի 28-ին կասկածյալի փաստաբանը քննիչներին հայտնել է, որ նա հայտնվել է քաղաքային թիվ 3 հիվանդանոցում' կապված առողջական վիճակի կտրուկ վատացման հետ: Քննչական վարչության ներկայացուցիչը նաև հայտնել է, որ կասկածյալի նկատմամբ հետախուզումը չի հանվի, քանի դեռ նրա հետ անձամբ քննիչները չեն շփվել: Քաղաքային հիվանդանոցից հայտնել են, որ Դուբրովսկին գտնվում է սրտաբանականի վերակենդանացման բաժնում: Երկրամասի դումայի պատգամավորի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՌԴ քրեական օրենսգրքի «Անչափահաս աղջկան սեռական բնույթի գործողությունների հարկադրումը» հոդվածի հատկանիշներով: Ըստ նախնական տեղեկությունների 2013թ. օգոստոսին Դուբրովսկին սոցիալական ցանցում ծանոթանալով աղջկա հետ, ներկայացել է, որպես մոդելավորման գործակալ, որից հետո, խաբեությամբ նրան տարել է Ստավրոպոլում իր կողմից վարձված բնակարան և այնտեղ լուսանկարել մերկ վիճակում: Դրանից հետո նա անչափահասին ստիպել է կատարել սեռական բնույթի գործողություններ' սպառնալով, որ արված լուսանկարները կտարածի համացանցում:
Մանկապղծության մեջ մեղադրվող պատգամավորը հայտնվել է սրտաբանականի վերակենդանացման բաժնում
22:50 - 29.Օգոստոս.2013
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/21724
Առաջարկում ենք նաև
06/01/21 12:41
Ռեփեր Dr. Dre-ն հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
21/02/19 11:19
Համացանցում է հայտնվել Մայքլ Ջեքսոնի մասին պատմող ֆիլմը, որում նրան մեղադրում են մանկապղծության մեջ
24/12/18 16:59
Լվովում տեղի ունեցած պայթյունից հետո ՀՀ քաղաքացին հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում (տեսանյութ)
26/10/18 12:04
Արմեն Ռուստամյանը բացառում է, որ կաշառքի մեջ մեղադրվող պատգամավորը կարող է լինել ՀՅԴ խմբակցությունից
31/01/18 14:47
Մանկապղծության մեջ մեղադրվող դերասան Մարկ Սալլինգն ինքնասպանություն է գործել (լուսանկարներ)
08/09/17 17:19
Հանրապետական պատգամավորը հայտնվել է սկանդալի կենտրոնում
21/01/16 15:58
Մոսկվայում ամուսինը ստիպել է կնոջը տանը ծննդաբերել․ կինն ու երեխան հայտնվել են վերակենդանացման բաժանմունքում (տեսանյութ)
23/09/14 15:01
ԼՂՀ այցելած՝ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի սև ցուցակում
Ամենադիտված
Լրահոս
09:50
«Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մա...
09:45
Դատավորի մեքենայից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված և խոշոր չափի գումար․ «դարի կողոպուտի» հետքերով
09:40
Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»
09:30
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Փաշինյանի նախկին խորհրդական
09:00
«Զանգեզուրի միջանցքը» կորցնելը, ադրբեջանցի փախստականների վերադարձը իրական են դառնալու. «Հրապարակ» թերթի խմբագիր
08:10
Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»
17:15
Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով
11:20
ԻՀՊԿ. Սպահանում բարձր ձայները կապված են հարձակումները հետ մղելու հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ
10:06
Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը
08:37
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում