Օրեր անց Ռուսաստան-Հայաստան բանակցությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն, որից հետո պարզ կդառանա, թե ռուսական կողմը երբ եւ որքան գումար է տրամադրում Հայաստանին՝ գազի գնի սուբսիդավորման համար: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանը: Նա ասաց, որ արդեն հայտնի է, որ Ռուսաստանը գումար է հատկացնելու, որպեսզի Հայաստանում գազի գինը սուբսիդավորվի:

Ինչպես հայտնի է, հուլիսի 7-ից ուժի մեջ մտան գազի ու էլեկտրաէներգիայի նոր սակագները, և բնակիչները պետք է մեկ խորանարդ մետր գազի համար վճարեն 156 դրամ՝ նախկին 132-ի փոխարեն: Մինչդեռ սուբսիդավորման հարցում հստակություն չէր մտնում: Կառավարության ներկայացուցիչները հայտարարեցին, որ կառավարությունը միջոցներ է հատկացնելու գազի նոր գինը մոտ 30 տոկոսով սուբսիդավորելու համար: Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե բանակցություններ են վարում Ռուսաստանի հետ դրամաշնորհ ստանալու նպատակով, որպեսզի կարողանան իրականացնել սուբսիդավորումը:

Մանրամասներն` այստեղ: