Սույն թվականի օգոստոսի 29-ին ՀՀ Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացրեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ թիվ 57 օրենքում իրականացրած փոփոխությունները, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներին և հայ ընտրողին գոյություն ունեցող իրողությունները ոչ ճիշտ կերպով ներկայացնելու հերթական փորձ:

ՀՀ Կառավարության կողմից նշված օրենքում կատարած փոփոխությունները որևէ կերպ չփոխեցին օրենքի նախկին տարբերակում առկա գենդերային ձևակերպումները:

Մասնավորապես անփոփոխ մնացին հոդված 3-ում օգտագործված ուղղակի և անուղղակի գենդերային խտրականություն, գենդերային հավասարության քաղաքականություն, գենդերային վիճակագրություն, գենդերային փորձաքննություն, գենդերային ներկայացվածություն, գենդերային հավասարություն, գենդերային իրավահավասարություն, գենդերային կարծրատիպեր, գենդերային վերլուծություն, գենդերային քվոտաներ (քվոտավորում) ձևակերպումները:

Փաստացի սույն օրենքը, ինչպես նախկինում, այնպես էլ փոփոխված տարբերակում պահպանում է «գենդեր» եզրույթը: Եթե նախկինում այն ձևակերպվում էր որպես տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, ապա օրենքի փոփոխված տարբերակում «գենդեր» եզրույթն այժմ օգտագործվում է առանց բացատրության և հիմնավորման:

Սույն օրենքը հիմնվում է նաև Հայաստանի Հանրապետության կողմից հաստատած ՄԱԿ-ի «Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության» վերաբերյալ հռչակագրի և ԵԽԽՎ «Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա խտրականության բացառման» թիվ 1728 բանաձևի վրա, որտեղ «գենդեր» եզրույթը ներառում է «սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն» իմաստային և իրավական ձևակերպումը, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեռափոխ անձանց գենդերայինզգացողություն՝ այլասերվածության բոլոր դրսևորումներով՝ /ԼԳԲՏ/ լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր:

Սույն անձանց իրավունքների պաշտպանություն նշանակում է պաշտպանել նրանց սեռական հարաբերությունների ազատության քարոզը, համասեռական ամուսնությունները, միասեռականների կողմից երեխա որդեգրելու և կենսաբանական սեռը փոխելու իրավունքները:

Սույն օրենքի ինչպես նախկին, այնպես էլ փոփոխված տարբերակը հակասում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ Ընտանեկան օրենսգրքի և ՀՀ Կրթության մասին օրենքի մի շարք հոդվածներին: Մասնավորապես.

ա. Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի 16, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 35 հոդվածներին, որոնցում ասված է, որ ընտանիքը հասարակության բնական բջիջն է (ինչպիսին չեն կարող լինել միասեռական միությունները).

բ. ՀՀ Սահմանադրության' 1) հոդված 14.1-ին, որտեղ խտրականության արգելվող դրսևորումների ցանկում բացակայում են ըստ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության խտրականությունը.

2) հոդված 8.1-ին, որտեղ ճանաչվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում (բնականաբար, այստեղ օգտագործված «հոգևոր» եզրույթը հակասում է միասեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պաշտպանությանը).

3) հոդված 43-ին, որտեղ ասվում է մարդու և քաղաքացու (մասնավորապես՝ հոդված 26-ում՝ մտքի, 27-ում՝ կարծիքն արտահայտելու, խոսքի, տեղեկություններ տարածելու և լրատվամիջոցների, հոդված 28-ում՝ միավորումներ կազմելու, հոդված 29-ում՝ հավաքներ անցկացնելու) հիմնական իրավունքների և ազատությունների օրենքով սահմանափակման մասին, եթե դա անհրաժեշտ է բարոյականության պաշտպանության համար (անշուշտ, այստեղ հիշատակված բարոյականությանն անհարիր է միասեռականության հովանավորությունը).

գ. ՀՀ Ընտանեկան օրենսգրքի՝ 1) հոդված 10-ի կետ 1-ին, որի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ կամավոր համաձայնությունը (ոչ թե նույն սեռին պատկանող անձանց).

2) հոդված 41-ի կետ 2-ին, որում նշվում է երեխայի' ընտանիքում ծնողներից դաստիարակություն ստանալու և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքի մասին.

3) նաև հոդված 51-ի կետ 1-ին, հոդված 53-ի կետ 1-ին և հոդված 59-ի գ) կետին, ըստ որոնց՝ ծնողները պատասխանատվություն են կրում վերոնշյալի համար (ի դեպ, հոդված 112-ի կետ 2-ում նման պահանջներ են դրվում նաև որդեգրողների առջև, իսկ հոդված 135-ի կետ 2-ում հաշվի են առնվում խնամակալ-հոգաբարձուի բարոյական և անձնական հատկանիշները):

ե. ՀՀ Կրթության մասին օրենքի՝ 1) հոդված 4-ի կետ 3-ին, որտեղ մասնավորապես խոսվում է կրթական համակարգի՝ հայ ժողովրդի հոգևոր ներուժի ամրապնդմանը և ազգային արժեքների պահպանմանն ու զարգացմանը նպատակաուղղված լինելու մասին.

2) հոդված 11.1-ին, որտեղ կրթության բովանդակության առջև դրված պահանջներից է նպատակաուղղվածությունը երիտասարդ սերնդի դաստիարակմանը, պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորմանը, անձի համակողմանի և ներդաշնակ զարգացմանը.

3) հոդված 17-ի 1 և 2 կետերին, որտեղ նախակրթության հիմնական խնդիրներից են համարվում երեխայի բարոյական զարգացման հիմքերի և ընտանիքում երեխաների դաստիարակության կազմակերպման ստեղծումը, ինչպես նաև հոդված 18-ի 2 կետին, որտեղ հանրակրթության հիմնական խնդիրների թվում ներկայացվում է ազգային մշակութային ու բարոյահոգեբանական ժառանգությունը կրող անհատի և քաղաքացու ձևավորումը:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս կոչով դիմում են Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին սատարելու հանուն ընտանիքի և հոգևոր ավանդական արժեքների պաշտպանության համար պայքարող հասարակական, հասարակական-քաղաքական և կրոնական կազմակերպություններին, մտավորական անհատներին համատեղ ջանքերով կասեցնելու ՀՀ թիվ 57 Օրենքը, միաժամանակ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներին, հանդես գալու սույն օրենքը հակասահմանադրական ճանաչելու գործընթացի նախաձեռնությամբ:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն

Համահայկական հիմնախնդիրների «Արեգ» գիտավերլուծական կենտրոն

«Համահայկական ծնողական կոմիտե» նախաձեռնություն

«Ոչ գենդերային այլասերումին» նախաձեռնություն

«Լրագրողներն ընդդեմ այլասերվածության» նախաձեռնություն

«Իրավաբաններն ընդդեմ այլասերվածության» նախաձեռնություն

«Երևանի աշխարհաքաղաքական ակումբ» գիտավերլուծական կենտրոն

«ԱՐԳԻՍԴԻ» հայրենասիրական հասարակական կազմակերպություն