Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ' Իրանն ընթացիկ տարում (մեկնարկել է մարտի 21-ին) փորձարկելու է Bavar-373 հեռահար գործունեության հակաօդային պաշտպանության համալիրը: Այս մասին գրում է 168.am-ը:

Այս մասին այսօր Իրանի ՀՕՊ-ին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի հակաօդային պաշտպանության շտաբի հրամանատար Ֆարզադ Իսմայիլին:

Վերջինիս խոսքերով' նոյեմբերի սկզբին անցկացվելու են «Մեր նահանգի օդի պաշտպաները 5» ՀՕՊ-ի զորավարժությունները. «Տվյալ զորավարժություններում կիրառվելու են ամենանոր հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և ՀՕՊ-ի վերջին ձեռքբերումները: Իրանն արտադրել է Sepehr ռադիոտեղորոշիչ համակարգ, և մոտ ժամանակներս կտեղակայվի այդ համակարգը:

Մանրամասներն` այստեղ: