www.MediaMall.am ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշում է ընդունել հարվածել Սիրիային, սակայն չի մանրամասնել դրա հստակ ժամկետները: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Օբամայի խոսքերով' դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի. Սիրիայի դեմ ռազմական գործողությունների ծավալներն ու տևողությունը կլինեն սահմանափակ, երկրի տարածք ամերիկյան զորքեր չեն մտնի: Նա նաև հայտարարել է, որ դիմել է ԱՄՆ Կոնգրեսին' ռազմական գործողություններ սկսելու թույլտվություն ստանալու համար:

ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ ՄԱԿ-ից սպասում է ոչ միայն քիմիական զենքի կիրառման դեպքերի հետազոտում, այլև հակազդում:

Հիշեցնենք, որ դեռ երեկ ԱՄՆ նախագահը վերջնական որոշում չուներ Սիրիական հարցի կապակցությամբ: