Սեպտեմբերի 1-ին, ժամը 22.58-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Միլիոնի փողոցի տներից մեկի նկուղի հորում հայտնաբերվել է Ա. Կ.-ի դին (ծնվ. 1975թ.), որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները հորից (2 մետր) դուրս են բերել դին: