Արցախի անկախության գործընթացը անշրջելի է: Անդրադառնալով ԼՂՀ-ի անկախության հռչակման օրվա խորհրդին panorama.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:

«Արցախի անկախության հռչակումը, ընդհանրապես հայոց անկախ պետականության վերականգնման դերը անգնահատելի է: Հայ ժողովուրդը 1000-ամյակներ շարունակ զրկված է եղել անկախ պետեկանությունից' դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Այս տեսանկյունից հայոց պետականության վերականգնումը դա ոչ միայն ազգային արժանապատվության, ինքնահաստատման մի յուրահատուկ գործոն էր, այլ նաև ապագային միտված ժամանակի մարտահրավերներին դիմակայելու և սեփական կամքը դրսևորելու վառ դրսևորում: Արցախի անկախության գործընթացը անշրջելի է:

Մանրամասներն` այստեղ: