«Սիրիական էլեկտրոնային բանակի» հակերները կոտրել են ԱՄՆ-ի ծովային հետևակի կայքը: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով «IB Times»-ին:

Բաշար Ասադին սատարող հակերները կոտրած կայքի գլխավոր էջում Սիրիայի բանակի անունից հաղորդագրություն են զետեղել, որտեղ մասնավորապես ասված է. « Սիրիայի բանակը պետք է լինի ձեր դաշնակիցը և ոչ թե՝ թշնամին»: Հաղորդագրության մեջ նաև մեղադրվում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ «Ալ-Քաիդայի» հետ համագործակցելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ Հետախուզությունների դաշնային բյուրոն և ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը ուժեղացրել էին հակերային հարձակումներից պաշտպանվելու միջոցները՝ կապված Սիրիայի հետ ռազմական իրավիճակի հետ: 

Մանրամասներն` այստեղ: