Այսօր՝ սեպտեմբերի 03-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում Ուշիի գյուղի ոլորաններում, դեպի Երևան ընթալանիս, DAF մակնիշի բեռնատարի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել տնամերձ հողամասում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գիշերը ժամը 03:00-ից մինչև այս պահը ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը հատուկ տեխնիկայի գործադրմամբ ավտոմեքենայից դուրս են բերում վարորդի դին:

Ըստ տեղեկության մահացածը ազգությամբ Ղազախ էր, և բեռնատարով Հայաստան էր տեղափոխում հագուստներ և կոշկեղեն:

Մանրամասները` այստեղ: