Ինչպես հայտնում է բրիտանական «BBC» հեռուստաընկերությունը, ԱՄՆ-ն հնարավոր է առավել մասշտաբային պատերազմական գործողություններ սկսի Սիրիրայում: Հեռուստաընկերության՝ ԱՄՆ բանակային շտաբի նախկին փոխղեկավար Ջ. Քինին հղում կատարող տեղեկացմամբ՝ նախագահ Բարաք Օբաման անձամբ հայտնել է հանրապետական թևը ներկայացնող սենատորներին, որ Վաշինգտոնը մեծածավալ վնաս կհասցնի Բաշար Ասադի ուժերին, եթե կոնգրեսն ընդունի համապատասխան որոշում պատերազմական գործողությունների վերաբերյալ:

Քինը հավելել է նաև, որ ԱՄՆ-ն պատրաստվում է մեծացնել սիրիացի ապստամբներին տրվող օգնությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր պետք է հատուկ հանդիպում ունենար Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների հետ՝ քննարկելու պատերազմական գործողություններին աջակցելու հարցը: Հավելենք նաև, որ հիշված խնդրի շուրջ կոնգրեսականների ավելի վաղ հնչեցրած կարծիքները տարաբնույթ էին, ոչ միանշանակ:

 

Так выглядит Сирия сейчас (11 фото) (1)

  Так выглядит Сирия сейчас (11 фото) (10)