Tert.am-ի հետ զրույցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը անդրադարձել է Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ նախագահի հայտարարությանը, այն հնարավոր քայլերին ու արձագանքներին, որոնք կարող են լինել պաշտոնական Բրյուսելի կողմից-Պարոն Կիրակոսյան, ԵՄ առանձին պաշտոնյաների մակարդակով գնահատականներ են հնչել, որ Հայաստանը 180 աստիճանով իր կողմնորոշումը թեքել է, և որ դա եղել է ՀՀ նախագահի վրա ճնշման և շանտաժի միջոցով: Համամի՞տ եք:

-Կարծում եմ, որ ռուսական ճնշումն առկա է բոլորի հանդեպ, հատկապես՝ Ուկրաինայի, Մոլդովայի, ինչպես նաև Հայաստանի: Բայց երկու հետաքրքիր փաստ կա այստեղ: Առաջինն այն է, որ եթե իրականում կար այդքան հզոր ռուսական ճնշում և Հայաստանի նախագահը չուներ այլընտրանք, եթե սա ճիշտ է, ապա սա ավելի մեծ խնդիր է բացահայտում: Որովհետև այդ դեպքում դա ցույց կտար, որ Ռուսաստանը Հայաստանին չի դիտարկում և վերաբերվում որպես հավասար գործընկերոջ: Այլ կերպ ասած՝ Հայաստանը Ռուսաստանի համար միակ վստահելի գործընկերն է այս տարածաշրջանում, որին պետք վերաբերել որպես գործընկերոջ, այլ ոչ որպես ստրուկի:

Երկրորդ հետաքրքիր դիտարկումը, որ կարելի է անել Սարգսյան-Պուտին հանդիպումից, այն է, որ պարոն Սարգսյանը նույնիսկ կամավոր կերպով համաձայնեց միանալ Մաքսային միությանը, նախքան ռուսները ինչ-որ ճնշում ու սպառնալիք կկիրառեին: Ինչը նաև առաջնորդության և քաղաքական պակասի խնդիր է: Իմ կարծիքով՝ սա ռազմավարական սխալ էր և կորսված հնարավորություն:

-Երեկ «Հանրապետական» խմբակցության ղեկավարը հայտարարում էր, որ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրվելու է: Ձեր կարծիքով՝ որոշման անսպասելիությունն ինչ-որ մարտավարական նկատառում ուներ, որ այո, դա չի հակասում Մաքսային միությանը և գործընթացները շարունակվելու են «և՛, և՛»-ի , ոչ թե «կամ, կամ»-ի տրամաբանության շրջանակներում:

-Դա հնարավոր է, սակայն դա անկեղծ չէ և գալիս է գոռոզությունից: Եվ եթե դա ճիշտ է, ապա ցույց է տալիս նաև իշխանության պաշտոնյաների պրոֆեսիոնալության պակասը:

Մանրամասներն` այստեղ: