ankakh.com Միչիգանի նահանգում Բեթլ Քրիք քաղաքում օրենքի պահապանները մասոնական տաճարում փչացրել են ծխականների խրախճանքը: Տաճար ներխուժելով, ոստիկանները խմբակային սեքսով զբաղվող կանանց ու տղամարդկանց են բռնացրել, որոնք խրախճանքի ընթացքը նկարահանում էին տեսախցիկով:

Մասնակիցները թմրանյութեր ու այլ արգելված միջոցներ են նաև օգտագործել: Մի քանի ձերբակալություններ են իրականացվել, սակայն ինչ մեղադրանք է ներկայացվելու խմբակային սեքսի սիրահարներին' չեն տեղեկացնում: Հայտնի է, որ այն ուղեկցվել է նաև մերկապարերով: Կանանց ոստիկանները կարգադրել են հագնվել ու հեռանալ տաճարից:

Պատասխանատվությունից խուսափելու նպատակով, տաճարի ադմինիստրացիան հայտնել է, որ նախօրին մարկանց ինչ որ խումբ է վարձակալել տարածքը “պարային երեկույթի” համար: