Քիչ հետո կմեկնարկի ՀՀԿ ԳՄ նիստը: 

Նիստից մոտ կես ժամ առաջ արդեն իսկ ոստիկանությունը փակել է ողջ Մելիք Ադամյան փողոցը: Լրագրողների մուտքն անգամ այդ փողոց ուղեկցվում է խիստ հսկողությամբ և համապատասխան փաստաթղթերով:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման հսկողությունը պայմանավորված է այսօր տեղի ունեցող ակցիայով: Վերջինիս խոսքով' ոստիկանությունը ծանոթ է կոչերին և ակցիայի բնույթին: Բացի այդ' հաշվի է առնվել երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիան:

Հիշեցնենք, որ երեկ անգամ մի քանի ակտիվիստի ոստիկնությունը բերման է ենթարկել:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները դեմ են Հայաստանի' Մաքսային միությանը անդամակցելուն: