«Բաղրամյան 26-ը երբեք Հայաստանը չի կառավարել և չի կարող կառավարել»,- այսօր Ազատության հրապարակում' ազատամարտիկների ամենշաբաթյա հանրահավաքին, հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, ով հիմնականում խոսեց Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական վիճակի մասին' հատկապես Մաքսային միություն մտնելու' Սերժ Սարգսյանի հայտարարության ֆոնի վրա: Այս մասին  գրում է 168.am-ը:

 

«Մենք տեսանք' ինչպես էր հզոր Ֆրանսիայի պրեզիդենտը ճամարտակում Միացյալ Նահանգների ամեն մի հանձնարարականի առջև, խայտառա´կ կեցվածք, չկա այդպիսի երկիր' Ֆրանսիա, կա Միացյալ Նահանգների կամակատար:

Եվ մենք ուզում ենք, որ փոքր Հայաստանը կարողանա այս ծովում լինել ինքնուրույն: Մենք գիտենք դրա գաղտնիքը, դա հնարավոր է. Հայաստանը կարող է կառավարվել երեք կետերից' կա´մ Վաշինգտոնից, կա´մ Մոսկվայից, կա´մ էլ Ազատության հրապարակից: Ուրիշ կառավարման կետ Հայաստանի համար գոյություն չունի»,- հայտարարեց Աշոտ Մանուչարյանը:

Ըստ նրա' ուժի համաշխարհային կենտրոնները պետական մեքենաները վերածել են «համաշխարհային փողի կամակատարների», և որևէ «Բաղրամյան 26» ի վիճակի չէ այլ բան անելու, իսկ այդ համակարգն, իր կարծիքով, կոտրվում է միայն ժողովուրդների համախմբման պարագայում: Աշոտ Մանուչարյանի խոսքերով' Հայաստանի քաղաքականությունը կարող է որոշվել միայն «Ազատության հրապարակի» հանձնարարականով և ժողովրդի հավաքական կամքի թելադրանքով, իսկ երբ «առանձին մարդիկ իրենց միակ տերերին փորձում են գտնել դրսում' իրենց պաշտոնը պահպանելու համար», «դա արդեն Հայաստան չէ և Հայաստանի հետ որևէ կապ չունեցող երևույթ է»: Նա շեշտեց, որ առայժմ օրակարգում են մնում երեք կարևոր հարցերը' մտավորականության, երիտասարդությանը և քաղաքական ուժերին մոբիլիզացնելու խնդիրը:

Շարունակությունն` այստեղ: