Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Գետահովիտ գյուղի սկզբնամասում բախվել են նույն գյուղի բնակիչ 24-ամյա Էդգար Ադամյանի վարած ГАЗ 66 մակնիշի առանց համարանիշի և 32-ամյա Ջահան Ղուկասյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 ԼՏ 553 համարանիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ջ Ղուկասյանը տեղում մահացել է: 

 

 

Մանրամասները` www.shamshyan.com