Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների կամ պայմանների առկայությամբ տրանսպորտային միջոցները վարելը'

առաջացնում է տուգանքի նշանակում' 5000 ՀՀ դրամի չափով:

Առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելը' առաջացնում է տուգանքի նշանակում' 20 000 ՀՀ դրամի չափով:

Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները վարորդների կողմից խախտելը' առաջացնում է տուգանքի նշանակում' 40 000 ՀՀ դրամի չափով:

Ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելը' առաջացնում է տուգանքի նշանակում' 50 000 ՀՀ դրամի չափով: