ԳԱԼԱ-ն օրեր առաջ գրել էր, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում ապօրինի փակվում է ինքնահոս ոռոգման ջուրը: Դրանից հետո Ջրմուղի պետը խոստացել էր հանդիպել բագրատաշենցիների հետ, սակայն մինչ այսօր հանդիպումը տեղի չի ունեցել: Գյուղացիները սպառնում են. «Եթե չգա մեզ հետ հանդիպելու, ապա մենք վեր կկենանք, կգնանք ու կփակենք միջպետական ճանապարհը, տեսնենք այդ ժամանակ ինչ են անելու: Սերժ Սարգսյանը մեր պատգամավորին բերեց գյուղ, անուն ազգանունը ասեց ու տարավ, էն գնալն է, որ գնաց, հիմա ուր ա, խի չի մեր խնդիրներով հետաքրքրվում»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրուցելիս դժգոհում են նրանք:

Այսօր կապ ենք հաստատել Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանի հետ, ով տեղեկացրեց, որ արդեն գյուղացիներից մեկին ջուր է տրվել, և ջրմուղից խոստացել են, որ մի քանի օր շարունակ տալու են: «Ձեր' ջրմուղ զանգելուց հետո ջուրը ինքնահոսով տվել էին, հետո, քանի որ մինչ այդ երկար ժամանակ ջուր չի եղել, ջրատարները փակվել են, դրա համար էլ հնարավոր չի եղել իրականացնել ջրամատակարարումը: Այժմ պոմպեր են դրել»,- մեզ հետ զրույցում ասում է Մակյանը: Գյուղացիներ այլևս չեն հավատում ոչնչի: Նրանք բացատրում են, որ ամեն անգամ իրենք ջուր չեն տալիս, հետո ջրատարները փակվում են, խոտը լցվում է դրանց մեջ, ու մի երկու օր էլ դրա պատճառով են տուժում: Ուստի գյուղի բնակիչները վստահ չեն, որ իրենք վաղն էլ ջուր կունենան:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում գյուղապետը ևս նշում է, որ գյուղի բնակիչները շատ ոռոգման ջրի պարտքեր ունեն, և ասում, որ ինքը տեսել է Եսայանի մոտ եղած ցուցակները: «Ինքը ասում է' ջուրը չեմ տալիս, պարտքերը տվեք, դե ժողովուրդն էլ այդքան գումար չունի»,- նշում է գյուղապետը: Հարցին, թե ինչու այս տարի պայմանագիր չի կնքվել ջրմուղի հետ, և ինչ պարտքեր է պահանջում ջրմուղի պետը առանց պայմանագրերի, գյուղապետը ասում է, որ ինքը տեղյակ չէ, դա իր իրավասությունների մեջ չի մտնում:

Շարունակությունն` այստեղ: