www.lragir.am Հյուսթոնի համալսարանի գիտնականները կարողացել են ապացուցել, որ Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արեւմտյան հատվածում՝ Ճապոնիայից մոտ 1600 կմ հեռավարության վրա, գտնվում է աշխարհի ամենամեծ հրաբուխը, որի տրամագիծը կազմում է 550 կմ, իսկ բարձրությունը՝ մոտ 4 կմ: Այս մասին գրված է Nature Geoscience ամսագրի կայքում:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ այս վայրում բազմաթիվ մանր հրաբուխներ կան: Հետազոտողները, սակայն, կարողացել են սեյսմիկ ուսումնասիրության միջոցով պարզել, որ այն ամբողջական գոյացություն է:
Հրաբուխի մասին տվյալներ հավաքելու համար գիտնականներն օվկիանոսի հատակին 170 մետր խորությամբ անցք են բացել: Այն ստացել է Տամու անվանումը: Տամուն մոտ 145 միլիոն տարեկան է: