Մի հին անեկդոտ կա՝ կինը փարիզյան գործուղումից վերադառնում է և ամուսնուն պատմում տպավորությունների մասին. «Աշ ջան, էնքան լավ հյուրանոց էին հատկացրել, ուղղակի վերելակով բարձրանալիս մի անհամ բան եղավ՝ բացի Մարիա Իվանովնայից՝ բոլորիս բռնաբարեցին: Առավոտյան գնացինք Էֆելյան աշտարակը տեսնելու, շատ տպավորիչ էր, բայց վերջում էլի անհամ բան եղավ՝ սաղիս բռնաբարեցին՝ բացի Մարիա Իվանովնայից: Մյուս օրը գնացինք Լուվր, ցնցող էր, աննկարագրելի էր, բայց էլի անհամ բան եղավ՝ բոլորիս բռնաբարեցին, բացի Մարիա Իվանովնայից»: Այստեղ ամուսնու համբերությունը հատնում է և հարցնում է. «Այ աղջիկ, էդ ինչի սաղին բռնաբարեցին, Մարիա Իվանովնային չբռնաբարեցին»: «Ինքը չուզեց»,- պատասխանում է կինը:
Հիմա Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը ինձ հիշեցնում է այս անեկդոտը: Հայաստանը հետխորհրդային եզակի երկրներից էր, որ հագուրդ էր տալիս Ռուսաստանի կրքերին: Օրինակ՝ «Գույք պարտքի դիմաց» ծրագիրը իրականացվեց ժամանակի համար ամենանվաստացուցիչ ձևով, այն դեպքում, երբ մեր հարևան Վրաստանն ու Բելառուսը այդ ժամանակահատվածում ավելի մեծ պարտքեր ունեին, որոնց դիմաց չզիջեցին իրենց ինքնիշխանությունը, այսինքն՝ իրենք չուզեցին, որ իրենց բռնաբարեն: Հիմա մեզ մաս-մաս բռնության ենթարկեցին, տիրացան ամբողջովին, որովհետև մեր ինքնիշխանությունը «Գույք պարտքի դիմաց» և այլ ծրագրերով զիջելով՝ ՀՀ իշխանությունները թուլացել և հաճույք էին ստանում: Մնացած երկրները՝ իրենք չուզեցին...

 

Վարուժան Բաբաջանյան