Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ' սեպտեմբերի 7-ին, ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռնարկության կողմից մեր հանրապետությունում իրականացված աշխատանքներին եւ անելիքներին առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը Երեւանի կոնյակի գործարանի հետ համագործակցությունը համարել է հաջողված՝ ընդգծելով, որ այն նպաստում է խաղողագործության զարգացմանը հանրապետությունում: Երկուստեք նշվել է, որ համագործակցության ընդլայնման համար առկա են անհրաժեշտ նախադրյալները:

Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: