Henaran.am-ի տեղեկություններով, Բուդաղյանների արտերկրում ապրող գործարար բարեկամները առաջիկա օրերին Հայաստան են գալու: Նրանց խիստ զայրացրել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության որոշումը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանի եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը:

Մեզ հետ հետ զրույցում Ավետիք եւ Արտակ Բուդաղյանների հարազատները չցանկացան մեկնաբանել որեւէ տեղեկություն: “Մենք չենք ուզում հավատալ, բայց մեղավորը չպետք է անպատիժ մնա: Բոլոր հնարավոր եւ անհնարին ձեւերով հասնելու ենք արադարության”,-հուզվեց Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը: Վերջինս չմանրամասնեց, թե որոնք են լինելու այդ ձեւերը:

"Երկրի նախագահին դիմում ենք գրել, պատասխանը չկա, եթե Արտակին ձերբակալեն՝ պատերազմ եմ հայտարարելու: Բայց Սերժ Սարգսյանը կարծում եմ մի բան կանի, նորից եմ նամակ գրելու, ասուլիս եմ անելու",-ասաց Է. Բուդաղյանը:

Մանրամասներն` այստեղ: