Մոսկվայում այսօր բացվե; է ավելի քան 3300 ընտրական տեղամաս: ՌԴ մայրաքաղաքի բնակիչները միասնական ընտրության օրը 6 թեկնածուներից ընտրում են Մոսկվայի քաղաքապետ:

Մոսկվայի քաղաքապետի պաշտոնին հավակնում են ինքնառաջադրված Սերգեյ Սոբյանինը, Իվան Մելնիկովը, Նիկոլայ Լևիչյովը, Միխայիլ Դեգտյարյովը, Սերգեյ Միտրյոխինը և Ալեքսեյ Նավալնին:

Ընտրությունների օրը Մոսկվայում աշխատում են 44500 ընտրական հանձնաժողովների անդամներ: Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովը և 127 տարածքային ընտրական հանձնաժողովները աշխատում են գերծանրաբեռնված: Մոսկվացիների անվտանգությունը ապահովում են շուրջ 42 հազար ոստիկանության աշխատակիցներ, որոնցից 10 հազարն անմիջապես աշխատում են ընտրատեղամասերում: Ներգրավված են շուրջ 4000 բուժաշխատողներ և 40 շտապօգնության ջոկատներ:

Ընտրություններ անցկացնելու համար Մոսկվայի բյուջեից ծախսվել է ավելի քան 433 միլիոն ռուբլի: