Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 7-ին, Բուրաստան գյուղում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 10 վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ ГАЗель մակնիշի Լ 12 21 համարանիշի ավտոմեքենան վարել է Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ Երևան-Արտաշատ երթուղին սպասարկող «Լիգա» ՓԲԸ-ում որպես վարորդ աշխատող 54-ամյա Ստեփան Կարապետյանը, իսկ Москвич 2515 մակնշի 228 ԼՕ 388 համարանիշի ավտոմեքենան վարել է Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ 26-ամյա Վարդան Սիմոնյանը:

Վթարի հետևանքով Москвич 2515-ը կողաշրջվել, իսկ ГАЗель-ը՝ գլխիվայր էր շրջվել, ինչի հետևանքով Москвич 2515-ի վարորդ Վ. Սիմոնյանն ու նրա ուղևոր, համագյուղացի 23-ամյա Արմեն Ներսիսյանը, ինչպես նաև ГАЗель-ի վարորդ Ս. Կարապետյանն ու նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ 44-ամյա Նառա Գաբրիելյանը, 41-ամյա Անդրանիկ Միքայելյանը, 53-ամյա Վարազդատ Գևորգյանը, 24-ամյա Արտակ Գևորգյանը, 59-ամյա Զոյա Զախարյանը, 41-ամյա Մարինե Մամրեյանը և 23-ամյա Լուսինե Գաբրիելյանը տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:

Մանրամասները' այստեղ: