shamshyan.com –ի փոխանցմամբ' սեպտեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում 33-ամյա Արման Ավետիսյանը' վարելով Վազ 2107 մակնիշի 66 ՏՏ 100 համարանիշի ավտոմեքենան, Կապան քաղաքի օդանավակայանի ճանապարհին վթարի է ենթարկվել: Վթարի հետևանքով Ա. Ավետիսյանն ու ավտոմեքենայում գտնվող ուղևորը տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ Ա. Ավետիսյանը մահացել է:

Աղբյուրի փոխանցմամբ' մահացածը աշխատում էր ճանապարհային ոտիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակում' որպես ՃՈ տեսուչ, կոչումով էլ ոստիկանության ավագ լեյտենանտ էր: Մանրամասն' սկզբնաղբյուր կայքում:

Մանրամասն՝ այստեղ: