Այսօր կաթվածահար էր եղել ողջ Արշակունյաց պողոտան: Սուրմալու առևտրի կենտրոնի մոտից մինչև կրկես տանող ճանապարհը փակ էր, և վարորդները ստիպված էին մյուս ճանապարհով հանդիպակաց վարել իրենց մեքենաները, որն անասելի մեծ չափերի խցանում էր առաջացրել:

 

Քաղաքացիները ստիպված իջնում էին երթուղայիններից և ոտքով շարունակում իրենց ճանապարհը:

 

Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ճանապարհի մի հատվածում հավաքված քաղաքացիներն իրենց դժգոհությունը հայտնեցին ստեղծված իրավիճակի վերաբերյալ.

 

«Աշխատանքի ենք շտապում, հազար գործ ունենք, ուղիղ մեկ ժամ է' մնացել ենք այստեղ: Երկուշաբթի օրով առավոտյան ժամին, երբ բոլորը շտապում են դասի կամ աշխատանքի, կարելի՞ է փակել ճանապարհը և ասֆալտ փռել: Կիրակի ի՞նչ էին անում, երեկ ինչո՞ւ չէին աշխատում»,- վրդովված ասած քաղաքացիներից մեկը:

 

Լուսանկարում պողոտայի այն եզրագիծն է պատկերված, որտեղից սկսած փակված էր ճանապարհը: