Օրեր առաջ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կայացրած որոշման համաձայն' ազատ արձակվեցին Սուրեն Խաչատրյանի տղան և թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանն ու Տիգրան Խաչատրյանը:

 

ՊՆ քննչականը պարզել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են:

 

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համար նման որոշումն անակնկալ էր: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրւյցում ասաց ինքը՝ Զոհրաբյանը:

 

«Որպես քաղաքացի' իհարկե, բազմաթիվ հարցեր ես ունեմ, բայց իրավական փաթեթին ես չեմ տիրապետում, Էլինար Վարդանյանը' Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն է զբաղվում այդ խնդրով, և ողջ իրավական փաթեթին տիրապետելուց հետո նոր կարող եմ առավել ամփոփ գնահատական տալ։ Իհարկե, որպես քաղաքացի' ինձ համար, ինչպես նաև մեզանից յուրաքանչյուրի համար, շատ անակնկալ որոշում էր»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: