Քիչ առաջ Երևանում կանխվել է ինքնասպանության փորձ: Ժամը 22:00-ի սահմաններում մի երտասարդ տղա ու աղջիկ նկատում են, որ Կիևյան կամուրջից մի կին ինքնասպանության նպատակով փորձում է իրեն ցած նետել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ երիտասարդ աղջիկն ու տղան կարողանում են' գրեթե կամրջից կիսով չափ այն կողմ անցած կնոջը բռնել և այդ մասին ականատեսներն ահազանգում են Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Ոստիկանները ժամանակին հասնելով նշված վայր, այդ 2 քաղաքացիների հետ կարողացել են ինքնասպանության փորձ կատարողին' ով հետո ներկայացել է Նունե, հեռացնել կամրջի մոտից:

Մանրամասները' այստեղ: