Ռուսաստանն առաջարկել է Սիրիային իր քիմիական զենքերը «միջազգային հսկողողության» տակ դնել՝ ԱՄՆ ռազմական հարձակումներից խուսափելու համար, իսկ այնուհետև դրանք ոչնչացնել։

ԱՄՆ-ը սպառնում է հարձակվել Սիրիայի վրա՝ վերջինիս կառավարությանը մեղադրելով ռազմական հանցագործությունների մեջ, սակայն Դամասոկոսը հերքում է այդ մեղադրանքները։
Դամասկոսը գիտակցում է, որ այս պահին պայքար է ընթանում ամերիկյան հասարակական կարծիքը շահելու համար։ Սա նկատի ունենալով՝ նախագահ Ասսադը ՍիԲիԷս-ին տված հարցազրույցում, ինչպես նաև սիրիացի որոշ պաշտոնյաներն իրենց հայտարարություններում առանձնացրել են ԱՄՆ-ի ռազմական հարձակմանը հակադարձելու առնվազն երեք հնարավորություն։


Նախ, Սիրիան նախազգուշացնում է, եթե ոչ լիարժեք սպառնում, որ ինքը կդիմի ուղղակի հակահարվածների, իսկ իր դաշնակիցները՝ «Հզբոլլահը» Լիբանանում և Իրանի հովանավորությունը վայելող զինված շիաներն Իրաքում կանցնեն կողմնակի գործողությունների։ Մյուս նախազգուշացումն այն է, որ ամերիկյան գործողությունները կարող են ուժեղացնել «Ալ-Քաիդայի» հետ կապված ապստամբ խմբավորումներին և նույնիսկ վերջիններիս համար իշխանությունը զավթելու հնրավորություն ստեղծել, եթե ԱՄՆ-ի հարվածները բավարարաչափ մեծ վնաս հասցնեն։ Ասսադը շեշտում է ևս մի վտանգ, որը երկրորդում է նաև Մոսկվան. նմանատիպ որևէ հարձակումը վերջնականապես կխորտակի քաղաքական ճանապարհով Ժնևում կայանալիք հաշտեցման բանակցությունների արդեն իսկ չնչին շանսերը։


Իրականում, այժմ շատ բան է կախված Միացյալ նահանգների քայլերից։ Եթե, ինչպես ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին է պնդում, հարձակումը լինի «աներևակայելի փոքրածավալ», ապա հետևանքները նույնպես կարող են շատ սահմանափակ լինել։ Օրինակ՝ Իրաքում Իրանի հովանավորության տակ գտնվող զինված շիաները կարող են ականանետներով ռմբակոծել Բաղդադում ԱՄՆ վիթխարի դեսպանատունը։ Սակայն, եթե ԱՄՆ-ը չիրագործի իսկապես լայնածավալ հարձակումներ, ապա ավելի լուրջ գործողությունները՝ ինչպես, օրինակ, «Հզբոլլահի» հարձակումները Իսրայելի դեմ, անհավանական են։

 

Լիլիթ Այվազյան