Եգիպտոսի հետախուզության շտաբի շենքի մոտ Սինայի թերակղզում պայթել է ականապատված ավտոմեքենա հայտնում է BBC-ն:

Պետական հեռուստաընկերության փոխանցմամբ' պայթյունի զոհ է դարձել 4 մարդ:

Նմանատիպ հարձակում է տեղի ունեցել Ռաֆախում, Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին: Պայթյունի հետևանքով ավելի քան 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: