henaran.am Այն բանից հետո, երբ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Ազգային ժողովում պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին, նշեց, որ զարմացած է նրա իրավաբանական գիտելիքների վրա, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղելիս խնդրեց նախարարին չբարկանալ:

 

«Մեր պատգամավորների իրավաբական գիտելիքների մասին մի խոսեք, ու մի բարկացեք, օրենքն է ասում' գալիս ենք, հարց ենք ուղղում ձեզ, դուք էլ պիտի պատասխանեք, հարգեք այս հիմնարկը»,-նշեց Մանուկյանն ու հետաքրքրվեց, թե որքան գումար է ծախսվել վերջին 3-4 տարիներին Եվրամիության հետ տարբեր պայմանագրերի, բանակցությունների վարման նպատակով:

 

«Կառավարությունը խնդրում է ըմբռնումով մոտենալ ու գրավոր պատասխանել, որպեսզի ավելի ստույգ լինի»,-ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Արամ Մանուկյանը համաձայնեց: