Թմրամոլությունը բնորոշվում է որպես հոգեկան կամ ֆիզիկական (կամ երկուսը) կախում, որը առաջ է գալիս այն օգտագործողի մոտ որոշակի թմրադեղի (դեղանյութի) հաճախակի կամ շարունակական ներառումից (ընդունումից):

 

Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում' 100 000 –ից 200 000 ՀՀ դրամի չափով:

 

Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում' 200 000 –ից 400 000 ՀՀ դրամի չափով:

 

Այն անձը, որ առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելու կապակցությամբ բժշկական օգնություն ստանալու համար կամովին դիմել է համապատասխան բժշկական կազմակերպություն, ազատվում է վերը նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից:

 

 

Իրավաբան.net