Ինչպես ավելի վաղ հայտնել է ՀՀ ԱԻ նախարարությունը, սեպտեմբերի 11-ին' ժամը 03.25-ին ՌԴ ԱԻՆ միջազգային հարաբերությունների մասնագետից տեղեկատվություն է ստացվել, որ Սոչի – Երևան ավտոճանապարհի 129-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

 

Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 12RM012 պետհամարանիշի միկրոավտոբուսը բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-53» մակնիշի У741EE93 պետհամարանիշի բեռնատարին: Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ ԱԳՆ պատասխանատու աշխատակիցը:

 

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Իսկ միկրոավտոբուսի 3 քաղաքացիները ժամանակավորապես տեղավորվել են Գուլկեևիչի քաղաքի «Զվյոզդնայա» հյուրանոցային համալիրում:

 

Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ ԱԳՆ պատասխանատու աշխատակիցը և ԱԱԾ ՕՀ փ/գ-տ-ը:

 

Lifenews-ի փոխանցմամբ` հայտնի են զոհված Հայաստանի 5 քաղաքացիներից 4-ի անունները: Նրանք են՝

Մարիամ Սահակյան, ծնված 1985թ․

Լուսինա Խաչատրյան

Պիրիկ Պարնեցյան, ծնված 2005թ․

Արմեն Բաբայան, ծնված 1971թ․

Վիրավորներ՝

Ալլա Բերմիցյան, ծնված 1985թ․, վիճակը՝ միջին ծանրության

Անուշ Վեյտուրյան, ծնված 2009թ․, վիճակը՝ միջին ծանրության

Նաիրա Սահակյան, ծնված 1986թ․ վիճակը՝ միջին ծանրության

Գայանե Ավասանյան, ծնված 1990թ․ վիճակը՝ միջին ծանրության

Արմենակ Բաբայան, 1961թ․ վիճակը՝ միջին ծանրության

Ֆեդա Բաբայան, 2007թ․ վիճակը՝ միջին ծանրության

Անի Մարկոսյան, 1995թ․ վիճակը՝ միջին ծանրության

Ռուզաննա Հարությունյան, 1972թ․

Գագուշ Բաղդասարյան, 1987թ․

Ալիկ Մելոյան, 1991թ․
Վաչագան Սահակյան, 1959թ․

Արմեն Գրիգորյան (մերսեդեսի վարորդ), 1978թ․

 

Միկրոավտոբուսի վարորդը, ով М29 ավտոմայրուղու վրա բախվել է ճամփեզրին կայանած բեռնատարին, ասել է, որ իրեն կուրացրել են հանդիպակաց մեքենայի լապտերները, ինչի պատճառով ուշ է նկատել իր առջևում գտնվող բեռնատարը և չի հասցրել արգելակել: