henaran.am «Ես միշտ գտել եմ, որ մեր միակ պարտնյորը Ռուսաստանն է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վրեժ Մարկոսյանը:

 

Հարցին, թե ինչ կտա Մաքսային միության անդամակցությունը Հայաստանին, նա արձագանքեց. «Իսկ ի՞նչ է տվել մինչև հիմա Եվրոպան, բացի էտ այլասեռված բաներից, հոմոսեքսուալիզմ և այլ նման բաներից»:

 

Դիտարկմանը, որ խոսքը տնտեսական առավելությունների մասին է, նա պատասխանեց. «Մեր կոնկրետ միակ ռազմավարական պարտնյորը պետք է Ռուսաստանը լինի, քանի որ մեր սահմանները Ռուսաստանն է պահում»: