Panorama.am Հյուսիսկորեական Յոնբեն քաղաքի միջուկային կայանի մոտ արդեն մի քանի ամիս է, ինչ ակտիվություն է նկատվում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը' հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին:

 

Աղբյուրի փոխանցմամբ' Յոնբենի միջուկային կայանի շրջանում արբանյակները սպիտակ գոլորշի են նկատել, որը ամերիկյան մասնագետներին թույլ է տվել ենթադրել, որ կայանը սկսել է գործել:

 

Աղբյուրը նշում է, որ ենթադրությունները հիմնված են արբանյակներից ստացած տեղեկությունների հիման վրա, իսկ պաշտոնական Փխենյանը ոչ մի հայտարարություն չի արել:

 

ԿԺԴՀ-ն իրեն միջուկային գերտերություն է հայտարարել 2005թ.-ին: Նույն թվականին, ինչպես նաև 2006, 2009 և 2013 թվականներին ստորգետնյա միջուկային փարձարկումներ է կատարել, որոնք միջազգային հանրության դժգոհության պատճառ են դարձել: Այս տարվա փետրվարի 12-ին կայացած վերջին փարձարկումներից հետո տեղեկություններ են հայտնվել, որ Փխենյանը պատրաստվում է նոր փարձարկումների, սակայն փաստացի ապացույցներ դեռ