Ինչպես հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին, այն բանից հետո, երբ Ռուսաստանի կառավարությունը ներկայացրել է ՌԴ նախագահին «Հյուսիսային Օսիայի հետ պետական սահմանի մասին» պայմանագրի նախագիծը, Վրաստանի ԱԳՆ-ն Շվեյցարիայի դեսպանատան միջոցով բողոքի նոտա է հղել Ռուսաստանին. գրում է Грузия online-ը:

 

«Նոտայում գրանցված է Վրաստանի դիրքորոշումը առ այն, որ նման փաստաթուղթը հանդիսանում է միջազգային իրավունքի նորմերի խախտում, և այդպիսի համաձայնագիր ստորագրելու ցանկացած փորձ իրավաբանական ուժ չի ունենա»,-ասել է Զալկալիանին:

 

Սեպտեմբերի 4-ին Ռուսաստանի կառավարությունը հաստատել է ՌԴ և Ցխինվալի միջև պետական սահմանի մասին պայմանագրի նախագիծը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանձնարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ին բանակցություններ վարել Ցխինվալի հետ և ստորագրել ՌԴ-ի անունից վերոնշյալ պայմանագիրը: