lragir.am ՄԱԿ Փախստականների հարցերով գերատեսչությունը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում Եգիպտոսից մոտ 3300 սիրիացի փախստականներ նավակներով ուղեւորվել են Իտալիա:

 

Փախստականները հիմնականում Սիցիլիա են ժամանել: Միայն 670 հոգի եկել է անցյալ շաբաթ:
Ըստ ՄԱԿ տվյալներով, Եգիպտոսում 80 հազար գրանցված սիրիացի փախստական կա, սակայն ոչ պաշտոնական տվյալները հայտնում են մոտ քառորդ միլիոնի մասին: