«Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե մտադիր չէ անցնել խորհրդարանական կառավարման համակարգի, և որ սահմանադրական բարեփոխումները միտված չեն դրան։ Նա այդ որոշումը պատճառաբանել է ԼՂ խնդրով՝ ասելով, որ չավարտված պատերազմի դեպքում խորհրդարանական կառավարումը ճիշտ մոդել չէ։

 

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանն ամեն կերպ խուսափել է պատասխանել վարչապետի փոփոխության մասին հարցին և հստակ չի ասել, թե ինչու այսքան ձախողումներից հետո չի փոխում նրան։ «Ժողովուրդ»-ի աղբյուրները նաև ասացին, որ Ս. Սարգսյանը խոսել է Մաքսային միությանը ՀՀ անդամակցության մասին, ասել, որ ի տարբերություն մյուս երկրների՝ՀՀ–ին ձեռնտու պայմաններ են առաջարկվել, այդ թվում՝ սպառազինությունների ձեռքբերման հարցում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: