ԳԱԼԱ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Լիտվայի կրթության և գիտության նախարար Դաինիուս Պավալկիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը: Հանդիպման ընթացքում երկու երկրների կրթության պատասխանատուները բաց և անկեղծ զրույց են ունեցել ինչպես ոլորտում առկա ձեռքբերումների, այնպես էլ խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ:

 

Նախարար Արմեն Աշոտյանը Դաինիուս Պավալկիսին շնորհակալություն է հայտնել' Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում, որպես ԵՄ նախագահող երկիր, կրթության նախարարների երևանյան հանդիպմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և Լիտվայում ընթացող կրթական բարեփոխումները համապարփակ ներկայացնելու համար:

 

Մանրամասները` այստեղ