YerevanNews.am Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Ռուստամ Խաչատրյանի քրեակա գործը: Այս մասին կայքը տեղեկանում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:

 

Ըստ մեղադրանքի` նա իր երկու ընկերներ Արման Խաչատրյանի և Գուրգեն Կիրակոսյանին հետ նախապես հանձավոր համաձայնության գալով` Ռուստամ Խաչատրյանի հետ ամուսնության նպատակով բացահայտ առեվանգել են Հայկուհի Զաքարյանին:

 

Ամբաստանյալ Ռուստամ Խաչատրյանը նախաքննության ընթացքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել եւ խոստովանական ցուցմունք տվել այն մասին, որ 2013 թվականի մարտի 25-ին որոշել է եղբոր՝ Արման Խաչատրյանի եւ ընկերոջ՝ Գուրգեն Կիրակոսյանի հետ իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով առեւանգել Հայկուհի Զաքարյանին, ում մոտ երեք տարի է համարկրում էր եւ ցանկանում էր նրա հետ ընտանիք կազմել եւ նախնական պայմանավորվածության համաձայն ժամը 16-ի սահմաններում Ախուրիկ գյուղի կամրջի մոտից առեւանգել են Հայկուհի Զաքարյանին. Արման Խաչատրյանը թիկունքի հատվածից գրկել է Հայկուհուն եւ մեքենայի հետնամասի ձախ կողմի դուռը բացելով՝ նստեցրել է մեքենան:

 

Մեքենայի հետնամասուն նստած Գուրգեն Կիրակոսյանը բռնել է Հայկուհու ձեռքերը,որ չփախչի եւ ինքը մեքենան վարել է դեպի Գյումրի քաղաք: Հասնելով Մայր Հայաստան կոչվող հուշահամալիր՝ Հայկուհուն իջեցրել է մեքենայից եւ նստեցնելով պատահական տաքսի մեքենա՝ տարել է Ռիտա Հովակիմյանի տուն: Այնտեղ են եկել նաեւ իր ծնողները: Հայկուհին այդ ընթացքում պահանջել է,որ իրեն տուն տանեն: Սակայն ինքը համոզել է, որ համակերպվի կատարվածի հետ եւ համաձայնվի ամուսնանալ իր հետ: Մարտի 27-ի գիշերը ինքը Հայկուհի Զաքարյանի կամքով նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել եւ առավոտյան ժամը 8-ի սահմաններում Հայկուհուն ներկայացրել է ոստիկանություն:

 

Ըստ Ռուստամի ցուցմունքների, ինքը ցանկացել է հետ վերադարձնել Հայկուհուն, բայց նա չի ցանկացել՝ ասելով, որ վախենում է ծնողներից, քանի որ վերջիններս իրեն չեն ների: Հետո նրանք գնացել են Ռիտա Հովակիմյանի տուն, որտեղ գիշերելուց հետո մարտի 27-ի առավոտյան Հայկուհու հետ միասին ներկայացել են ոստիկանություն: Այստեղ աղջկան մայրը համոզել է, եւ նա հաղորդում է տվել, որ իրեն իր կամքին հակառակ առեւանգել են:

 

Դատաբժշկական փորձաքննության թիվ 214 եզրակացությամբ՝ Հայկուհի Զ.-ի ստացել է մարմնական վնասվածք՝ աջ սրունքի վերին/3-ի ներսային մակերեսի արյունազեղման ձեւով հասցվել է բութ կոշտ առարկայով, որը առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չի պարունակում: Բացի այդ, նա կորցրել է կուսությունը:

 

Դատարանը քննելով գործը որոշեց Ռուստամ Խաչատրյանին հանցավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով, որը կրելու է ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Իր հանցակիցների համար որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: