168.am  ՆԱՏՕ-ն ողջունում է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ շաբաթ Ժնեւում Սիրիայի հարցով ձեռք բերված համաձայնությունը: Այս մասին նշվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հայտարարության մեջ, հաղորդում է РИА «Новости»-ն:

 

«Ողջունում եմ Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ համաձայնությունը, որը ձեռք է բերվել ԱՄՆ եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջեւ»,-հայտարարել է Ռասմուսենը: