Henaran.am Վրաստանի խորհրդարանից տարհանել են բոլորին, քանի որ անանուն զանգ է ստացվել, որ շենքում ռումբ կա տեղադրված: Տեղում այս պահին աշխատում են համապատասխան մասնագետները:

 

Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է՝ սեպտեմբերի 6-ի երեկոյան կրկին անհայտ անձը ահազանգել էր խորհրդարանում տեղադրված ռումբի մասին: Կեղծ ահազանգողին ձերբակալեցին, սակայն նրա անունը չի հաղորդվում:

 

Ընդհանրապես, վերջին շրջանում Վրաստանում հաճախակիացել է հեռախոսային տեռորիզմը: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում 5 անգամ ռումբի տեղադրման մասին ահազանգեր են ստացվել՝ կապված ՙՌուսթավի 2ՙ, ՞Իմեդի՞ հեռուստաընկերությունների, ինչպես նաեւ Վրաստանի միջազգային օդանավակայանի հետ: Բոլոր դեպքերում ահազանգերը կեղծ են եղել: