ԳԱԼԱ Ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները թարմացրել իրենց հիշողությունը, և ինչո՞վ է բացատրվում նոր արշավը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մտերիմների ու Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների նկատմամբ: Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ ոստիկանությունը հաստատել է այն տեղեկությունը, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վ. Ղուկասյանի մտերիմներից Հովհաննես Գրքիկյանը, ով նաև Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի նախկին պետն էր, արդեն կալանավայրում է, կա հարուցված քրեական գործ, և չի բացառվում, որ շարունակվեն այդ ձերբակալությունները Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների շրջանում:

 

Գյումրեցի լրագրող Համլետ Մոսինյանի գնահատմամբ՝ իշխանության քայլերը գնահատելու և հասկանալու համար պետք է ունենալ նրանց հասկացողությունը.

 

«Փառք Աստծո, մենք չունենք այդ հասկացողությունը: Կարելի է ենթադրել, որ եկել է այնպիսի մի ժամանակ, որ հարկավոր է պատժել և հարկահավաք անել: Բոլորս էլ գիտենք, թե ցանկացած համայնքում ինչ է տեղի ունենում: Ուղղակի խորհրդային ժամանակների պես թողնում են, որ մարդը հարստանա, հետո նոր՝ հետ են վերցնում: Ես գտնում եմ, որ անկախ նրանից՝ ովքեր են կանչվում պատասխանատվության, կային վերահսկող և հաշվող մարմիններ, ովքեր կոչված էին ստուգելու և չթողնելու, որ այդ ամենը տեղի ունենար: Ոչ միայն հարցաքննվողներին, այլև նրանց, ովքեր ժամանակին եկել և շատ գեղեցիկ ակտեր են կազմել, որ ոչ մի բան չկա, նրանք էլ պետք է կանչվեն ՀՔԾ: Ի վերջո պատասխանատու են, չէ՞. տարածքային կառավարման նախարարությունը քնա՞ծ էր այսքան տարիներ, թե՞ ուժ չուներ, կամ մարզպետարանը... քնա՞ծ էին այնտեղ, ժողովրդին ու լրատվամիջոցներին չէի՞ն լսում, ինչպե՞ս եղավ, որ կուտակվեց-կուտակվեց միլիոնները, քանի՜ միլիոն կուտակվեց, թող առաջին միլիոնի վրա բռնեին, այդ ժամանակ էր պետք կանխել, դեռ զանցանքի ժամանակ... հիմա հայտարարում եմ՝ ամենավերին օղակներից սկսած պատասխանատու են»:

 



Քրիստինա Մկրտչյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մանրամասներն` այստեղ